
Հայկական Բժշկական Ասոցիացիա
Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) անկախ մասնագիտական կառույց է, որը միավորում է Հայաստանի և սփյուռքի տարբեր բժշկական մասնագիտական ասոցիացիաներ՝ նպաստելով առողջապահական համակարգի բարելավմանը, մասնագիտական զարգացմանը և միջազգային համագործակցությանը։ Ասոցիացիան գործում է որպես «ասոցիացիաների ասոցիացիա»՝ միավորելով ավելի քան 40 մասնագիտական կազմակերպություն։ Նախագահն է Հովհաննես Հովհաննիսյանը

Հայկական բժշկական ասոցիացիան, որպես մասնագիտական կառույցների միավորման հարթակ, արդեն երկու տասնամյակ ծառայում է բժշկական համայնքի շահերին։ Մեր նպատակն է խթանել մասնագիտական կրթությունը, բարելավել առողջապահական համակարգը և ձևավորել գիտության ու փորձի վրա հիմնված առողջ քաղաքականություն։ Համախմբելով բժշկական ասոցիացիաները՝ մենք կարողանում ենք բարձրաձայնել մասնագիտական խնդիրները, առաջարկել լուծումներ և զարգացնել ոլորտը՝ հիմնվելով համախոհության և պատասխանատվության սկզբունքների վրա։
Կապի միջոցներ
Հետևյալ տվյալներով կարող եք կապ հաստատել Հայկական Բժշկական Ասոցիացիա-ի հետ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։