Մեր մասին

Բժշկությունը մարդասիրական առաքելություն է, որի հիմքում ընկած է պացիենտի և բժշկի միջև վստահությունը։ Սակայն թվային դարաշրջանի անվերջանալի տեղեկատվական հոսքը՝ լի աղմկոտ գովազդներով, կեղծ գնահատականներով և ոչ մասնագիտական բովանդակությամբ, դժվարություններ է ստեղծում ինչպես բժիշկների՝ իրենց արժանավայել կերպով ներկայացնելու, այնպես էլ պացիենտների՝ իրենց անհրաժեշտ մասնագետին գտնելու համար։

Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած տեսակի գովազդ՝ բժշկական, հարբժշկական և ոչ բժշկական։ Մեր հարթակը միտված է բացառապես մասնագիտական տեղեկատվություն տրամադրելուն։

Այս մարտահրավերներին արձագանքելու և բժշկական համայնքի համար մաքուր, էթիկական և վստահելի թվային տարածք ստեղծելու նպատակով ստեղծվեց «Իմ Բժիշկ» բժշկական տեղեկատվական հարթակը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր բժիշկ արժանի է ներկայանալ իր մասնագիտական դիրքով, իսկ յուրաքանչյուր պացիենտ՝ գտնել հավաստի տեղեկատվություն՝ հիմնվելով բացառապես պրոֆեսիոնալիզմի վրա։

«Իմ Բժիշկ» բժշկական տեղեկատվական հարթակ

Իմ Բժիշկ բժշկական տեղեկատվական հարթակը Հայաստանի բժշկական համայնքը միավորող հարթակ է, որը կառուցված է վստահության, էթիկայի և թափանցիկության հիմքերի վրա։ Բժշկի մասնագիտական կերպարը՝ կառուցված տարիների ուսումնառությունից, քրտնաջան աշխատանքից և նվիրվածությունից պետք է լինի գնահատված և հնարավորինս ճիշտ ներկայացված։ Մենք ստեղծում ենք այդ պատմության ամենագեղեցիկ թվային ներկայացվածությունը, որտեղ յուրաքանչյուր ձեռքբերում փայլում է առանց ավելորդ միջամտության։

Մենք գիտենք, որ յուրաքանչյուր մասնագիտական քայլ՝ կրթությունը, վերապատրաստումները, գիտական աշխատանքները, հրապարակումները, կոնֆերանսները, պարգևները, շնորհակալագրերը, անդամակցությունները մասնագիտական ասոցիացիաներին՝ կարևոր է։ Մեր հարթակը թույլ է տալիս մանրամասն և համակարգված կերպով ներկայացնել բժշկի ամբողջ մասնագիտական ուղին՝ կառուցելով վստահություն։

Իմ Բժիշկ հարթակի առաքելությունը

Առաքելություն

Անձնական տվյալների անձեռնմխելիություն

«Իմ Բժիշկ»-ը մեծագույն կարևորություն է տալիս Ձեր գաղտնիությանը։ Կայքի այցելուների կամ բժշկին դիմող բուժառուների որևէ անձնական տվյալ երբեք չի հավաքագրվում և չի մշակվում։

Միայն դիպլոմավորված բժիշկներ

Հարթակում ներկայացված են միայն համապատասխան կրթություն, որակավորում և լիցենզիա ունեցող մասնագետներ և բժիշկներ։

Բացառվում է ռեյտինգավորումը

«Իմ Բժիշկ»-ը թույլ չի տալիս որևէ կերպ ռեյտինգավորել բժիշկներին, քանի որ դա հաճախ խախտում է բժշկական էթիկայի նորմերը և հիմնված չէ մասնագիտական իրական արժեքների վրա։

Մենք հպարտ ենք մեր էթիկական սկզբունքներով և ձգտում ենք օրեցօր բարելավել մեր ծառայությունները՝ ի շահ ամբողջ բժշկական համայնքի։

Մտահղացումը՝ Medical iT

Հասկանալով բժշկական ոլորտի առանձնահատկությունները, մասնագետների կարիքները և պացիենտների վստահության կարևորությունը թվային դարաշրջանում՝ «Medical iT» ընկերությունը որդեգրել է ստեղծել մի հարթակ, որը կտարբերվի առկա մոդելներից՝ առաջնորդվելով բժշկական էթիկայի և թափանցիկության ամենաբարձր սկզբունքներով։ Մենք հավատում ենք, որ ոլորտին նվիրված մասնագիտացված ընկերությունը կարող է լավագույնս կառուցել և պահպանել մի հարթակ, որը կծառայի բժշկական համայնքի և հանրության շահերին՝ ապահովելով արժանապատիվ և վստահելի թվային ներկայություն բժիշկների համար։

Այս նախաձեռնությամբ «Medical iT» բժշկական մարքեթինգային ընկերությունը ձգտում է բժշկական համայնքին տրամադրել արժանավայել թվային ներկայություն, որը կնպաստի ինչպես մասնագետների անհատական աճին, այնպես էլ ողջ ոլորտի զարգացմանը Հայաստանում։

medicalit.am
Medical iT