
Մաշկավեներաբանների Հայկական Ասոցիացիա
Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան» նեղ մասնագիտական հասարակական կառույց է, որի գործունեության հիմնական նպատակն է մաշկավեներաբանական հանրության համահավասար շարունակական մասնագիտական զարգացումը՝ կրթական գործընթացներում ներառելով թե մայրաքաղաքի, թե մարզերի մաշկավեներաբաններին։ «Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան» նաև զբաղվում է ոլորտային կլինիկական ուղեցույցների մշակմամբ և պատրաստմամբ։ Կազմակերպությանը անդամակցում են շուրջ 200 մաշկաբան։ ՄՎՀԱ նախագահն է Կարեն Վարդանյանը։

Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան», որպես նեղ մասնագիտական կառույց, արդեն մեկ տասնամյակ ծառայում է մաշկավեներաբանական համայնքի զարգացմանը։ Մեր նպատակն է ապահովել շարունակական մասնագիտական կրթությունը, զարգացնել միջմասնագիտական համագործակցության մշակույթը, ձևավորել գիտության ու միջազգային փորձի վրա հիմնված առողջապահություն՝ ինչն անխոս կծառայի բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման։ Կարեն Արայիկի Վարդանյան
Կապի միջոցներ
Հետևյալ տվյալներով կարող եք կապ հաստատել Մաշկավեներաբանների Հայկական Ասոցիացիա-ի հետ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։