
Գրիգոր Խորենի Նադարյան
Մաշկաբան
Մաշկաբանները զբաղվում են ինչպես մաշկի, եղունգների, մազերի և լորձաթաղանթների հիվանդությունների բուժմամբ, այնպես էլ սեռավարակների բուժմամբ։ Նրանք բուժում են ակնեն, էկզեման, պսորիազը, սեբորեան, դերմատիտները, մազաթափությունը, եղունգների սնկային հիվանդությունները և այլ մաշկային հիվանդություններ։ Մաշկաբանները մասնագիտացած են նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակների բուժման մեջ՝ խլամիդիոզ, գոնորեա, սիֆիլիս, տրիխոմոնիազ և այլն։ Նրանք կիրառում են ժամանակակից սարքավորումներ և մեթոդներ՝ ներառյալ դերմատոսկոպիան և լաբորատոր ախտորոշումը։ Մաշկավեներաբանները կարևոր դեր են խաղում նաև մաշկի քաղցկեղի (մելանոմա և այլն) վաղ ախտորոշման և կանխարգելման գործում։ Այս էջում կարող եք ծանոթանալ բժիշկ մաշկաբանների հետ, ուսումնասիրել նրանց մասնագիտական տվյալներն և գտնել Ձեր բժշկին առանց գովազդի։


Մաշկաբան

Մաշկաբան

Մաշկաբան

Մաշկաբան պոդոլոգ

Մաշկաբան պոդոլոգ

Մաշկաբան

Մաշկաբան պոդոլոգ

Մաշկաբան
Բժիշկ-մաշկաբանին պետք է դիմել, երբ նկատում եք մաշկի գույնի կամ կառուցվածքի փոփոխություններ, ցան, չորություն, ուժեղ քոր, անհասկանալի պիգմենտացիա, թեփոտում կամ բշտիկներ (ակնե)։ Նաև պարտադիր է դիմել մասնագետի, եթե նկատում եք խալերի չափի, գույնի կամ ձևի փոփոխություն, մազաթափություն կամ եղունգների գույնի և հաստության փոփոխություն (սնկային հիվանդությունների կասկած)։
Յուրաքանչյուր պացիենտի համար «լավագույն մաշկաբանը» այն մասնագետն է, ով ունի փորձ և հմտություններ հենց իր կոնկրետ խնդրի (օրինակ՝ ակնե, պսորիազ, մազաթափություն կամ մաշկային գոյացություններ) ախտորոշման և բուժման մեջ։ Մեր հարթակը ստեղծված է այդ ընտրությունը Ձեզ համար հեշտացնելու նպատակով։ Խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել այս էջում ներկայացված բժիշկների քարտերը, մուտք գործել նրանց անձնական էջեր, ծանոթանալ նրանց կրթությանը, աշխատանքային փորձին և նեղ մասնագիտացումներին՝ գտնելու այն բժշկին, ում հանգիստ կվստահեք Ձեր առողջությունը։
Այո, մեր հարթակում կարող եք գտնել նաև երեխաների բուժմամբ զբաղվող մասնագետների։ Սակայն կարևոր է գիտակցել, որ մանկական տարիքի մաշկային խնդիրների (մանկական էկզեմա, ատոպիկ դերմատիտ և այլն) բուժմամբ զբաղվելու համար բժիշկը պարտադիր պետք է ունենա մանկական մաշկաբանության կլինիկական օրդինատուրա։ Բժշկին ընտրելիս անպայման այցելեք նրա պրոֆիլ և «Կրթություն» բաժնում ուշադրություն դարձրեք այս կրթական աստիճանի առկայությանը, ինչպես նաև ստուգեք տարիքային սահմանափակումների վերաբերյալ ինֆորմացիան։
Մաշկաբան-վեներոլոգը զբաղվում է ոչ միայն մաշկային հիվանդությունների (պսորիազ, դերմատիտներ, էկզեմա), այլև սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ախտորոշմամբ և բուժմամբ։ Դրանցից են՝ խլամիդիոզը, գոնորեան, սիֆիլիսը, տրիխոմոնիազը, սեռական հերպեսը և պապիլոմա վիրուսը (ՄՊՎ)։
Մաշկաբան-պոդոլոգը մասնագիտացած է ոտնաթաթի և եղունգների հիվանդությունների բուժման մեջ։ Նրան դիմում են եղունգների սնկային ախտահարումների, ներաճած եղունգների, ոտնատակերի կոշտուկների, գորտնուկների և ոտնաթաթի հետ կապված այլ մաշկային խնդիրների դեպքում։
Դերմատոսկոպիան խալերի և մաշկային գոյացությունների անվտանգ և ոչ ինվազիվ հետազոտություն է հատուկ սարքի՝ դերմատոսկոպի միջոցով։ Մաշկաբան-դերմատոսկոպիստը այս մեթոդով կարողանում է վաղ շրջանում հայտնաբերել մաշկի քաղցկեղը (օրինակ՝ մելանոման) և տարբերել վտանգավոր խալերը անվտանգներից։
Խորհուրդ է տրվում այցելել մաքուր մաշկով (առանց դիմահարդարման, եթե խնդիրը դեմքի վրա է)։ Եթե ունեք եղունգների խնդիր, մի կտրեք դրանք և մի օգտագործեք հակասնկային քսուքներ այցից անմիջապես առաջ, որպեսզի բժիշկը կարողանա ճիշտ նմուշառում անել լաբորատոր անալիզի համար։ Ցանկալի է նաև Ձեզ հետ ունենալ նախկինում արված հետազոտությունների արդյունքները։