Օնիխոգրիֆոզը մաշկաբանական տեսանկյունից

Ի՞նչ է օնիխոգրիֆոզը
Օնիխոգրիֆոզը եղնգային թիթեղի արտահայտված դեֆորմացիա է, որի դեպքում այն հաստանում է և ձևախախտվում` ստանալով «ճանկանման» տեսք։ Մաշկաբանի-պոդոլոգի պրակտիկայում այս վիճակն առավել հաճախ հանդիպում է տարեց բուժառուների մոտ, սակայն կարող է զարգանալ նաև միջին տարիքում՝ խրոնիկ տրավմատիզացիայի կամ անոթային խանգարումների ֆոնին։
Խնդիրը տարածված է նաև երեխաների և պատանիների մոտ, որի հիմանական նպաստող գործոններն են ակտիվ սպորտով զբաղվելն և անհամապատասխան, ոչ անատոմիկ կոշիկների վաղ տարիքից ու երկարատև կրումը: Մանկահասակ երեխաների մոտ այն կարող է վկայել գենետիկորեն համակցված հիվանդությունների մասին:
Սակայն բժշկական գործունեության ընթացքում քիչ չեն եղնգային թիթեղի վիրահատական հեռացումից հետո եղնգային մատրիքսի `աճման գոտու, վնասման պատճառով առաջացած օնիխոգրիֆոզի դեպքերն:
Օնիխոգրիֆոզը միայն էսթետիկ խնդիր չէ։ Առանց ժամանակին մասնագիտական միջամտության այն կարող է առաջացնել ցավ, բորբոքում և երկրորդային վարակներ, հանգեցնում է քայլքի դժվարացման և աշխատունակության նվազման:
Ինչու՞ է զարգանում օնիխոգրիֆոզը
Պաթոգենետիկ առումով օնիխոգրիֆոզը կապված է եղնգային մատրիքսի (աճման գոտու) սնուցման խանգարման հետ, որի արդյունքում տեղի է ունենում եղնգային թիթեղի գերաճ և կառուցվածքային փոփոխություն։
Հիմնական պատճառներն են․
- Քրոնիկ կրկնվող կամ ուժգին վնասվածքներ, վիրահատական միջամտություններ
- Մաշկային հիվանդություններ` պսորիազ, սնկախտ, իխտեոզ, բշտախտ, սիֆիլիս
- Պերիֆերիկ անոթային անբավարարություն, երակների վարիկոզ լայնացում
- Շաքարային դիաբետ
- Տարիքային փոփոխություններ
- Անբավարար կամ ոչ ճիշտ խնամք
- Եղունգի արտահայտված հաստացում
- Գույնի փոփոխություն (դեղնավունից մինչև շագանակագույն)
- Կորացում և դեֆորմացիա
- Հնարավոր է հարակից մաշկի բորբոքում և ներաճ
- Ցավ քայլելիս
- Տհաճ հոտի առկայություն
Օնիխոգրիֆոզի խնդրի լուծման ժամանակակից մոտեցումներ
Եղնգահունի մաշկն` եղնգային թիթեղի ստորադիր հատվածն,որին ամրացված է, ունի յուրօրինակ կառուցվածք: Ժամանակի ընթացքում եղնգային թիթեղի բացակայության դեպքում այն վերափոխվում է հասարակ մաշկի ու կորցնում հետագա առողջ, ամրացված, նարմալ չափի եղունգ ունենալու հնարավորությունն: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համապատասխան բուժում և կանոնավոր մասնագիտական խնամք։
Բուժումը պահանջում է համալիր մոտեցում։
Հիմնական մեթոդներն են․
- Մաշկաբանի կողմից բուժման նշանակում ( եղունգային թիթեղի աճի և որակի բարելավում, հիմնական մաշկային հիվանդության բուժում)
- Եղունգային թիթեղի ապարատային բժշկական մշակում
- Ուղեկցող հիվանդությունների վերահսկում
- Վնասվածքաբանի խորհրդատվություն ոտնաթաթի վալգուսային կամ այլ դեֆորմացիաների առկայության դեպքում
- Անոթաբանի խորհրդատվություն վարիկոզ հիվանդության կամ այլ անոթային ախտահարումների առկայության դեպքում
Օնիխոգրիֆոզի կանխատեսում և կանխարգելում
Տարիքի հետ հյուսվածքների վերականգնողական կարողությունը նվազում է, իսկ անոթային խանգարումները խորանում են։ Ժամանակին դիմելու դեպքում կանխատեսումը բարենպաստ է, դեպքերի մեծամասնությունում հաջողվում է վերականգնել եղունգների առողջ տեսքը ։
Կանխարգելումը ներառում է․
- Ճիշտ ընտրված և ոտնաթաթին համապատասխան կոշիկներ
- Պարբերաբար կատարվող պոդոլոգիական խնամք
- Քրոնիկ հիվանդությունների վերահսկում
- Կանխարգելիչ զննումներ
Եզրակացություն
Օնիխոգրիֆոզը եղունգների ախտահարման ծանր վիճակ է, այլ ոչ թե էսթետիկ խնդիր, որը պահանջում է մասնագիտական և համակարգային մոտեցում։ Վաղ ախտորոշումը և ճիշտ իրականացված բուժումը թույլ են տալիս խուսափել բարդություններից և պահպանել բուժառուի կյանքի որակը։
