ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ-ն, որն առաջինն էր Հայաստանում, որտեղ Ցիկլոտրոն C18 արագացուցչի միջոցով իրականացվեց F18 ռադիոակտիվ իզոտոպի արտադրություն, շարունակում է մնալ հայաստանյան առողջապահական համակարգում մեծ նշանակություն ունեցող ախտորոշիչ կենտրոն: Անմիջապես կենտրոնում իզոտոպի ստացման գործառույթը կարևոր հանգամանք է` հաշվի առնելով F18 ռադիոակտիվ իզոտոպի կիսատրոհման կարճ պարբերությունը: Իրականացվող PET-CT հետազոտությունները հնարավորություն են տալիս վաղ ախտորոշել նորագոյացությունը, գնահատել ուռուցքային հիվանդության տարածվածությունը, գնահատել քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի արդյունավետությունը տվյալ ուռուցքի պարագայում և օգնել բուժող բժշկին՝ բուժման հետագա մարտավարության ընտրության հարցում, տարբերակել բարորակ և չարորակ նորագոյացությունները և այլն:

Տվյալները թարմացվել են՝ 05.05.2026

Կոնտակտային տվյալներ

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության և գրանցման համար կարող եք կապ հաստատել հետևյալ կապի միջոցներով:

Աշխատանքային օրերԵրկուշաբթի - Ուրբաթ
Աշխատանքային ժամեր09:00-17:00
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ

Հալաբյան փող., 38/7 շենք

Մատուցվող ծառայություններ

PET-CT ռադիոիզոտոպային ախտորոշիչ հետազոտություն
SPECT-CT ռադիոիզոտոպային ախտորոշիչ հետազոտություն
Համակարգչային տոմոգրաֆիա ՀՏ (CT)