Տվյալները թարմացվել են՝ 05.03.2026

Գոռ Գրիգորիի Շադյանի հիմնական նկար

Գոռ Գրիգորիի Շադյան

Իզմիրլյան բժշկական կենտրոն

Ուրոլոգ

Լեզուների իմացությունՀայերեն, Ռուսերեն, Անգլերեն
Աշխատանքային օրերԵրկուշաբթի – Ուրբաթ
Աշխատանքային ժամեր09:00 – 17:00
Կապի միջոցներ

Նախապես գրանցվելու համար զանգահարեք

Սոցիալական հարթակներ

Ծառայություններ

Ծանոթացեք բժշկի կողմից մատուցվող բժշկական հիմնական ծառայությունների ցանկին: Ծառայությունների իրականացման հասցեն կարող եք տեսնել քարտեզի միջոցով։

  • Ուրոլոգիական, ուրոգինեկոլոգիական և անդրոլոգիական խնդիրներով պացիենտների օնլայն խորհրդատվություն:
  • Անմիզապահության, կոնքի օրգանների իջեցման (պրոլապս), միզասեռական խուղակների և միզուկի դիվերտիկուլների ախտորոշում և բուժում։
  • Շագանակագեղձի հիվանդությունների ախտորոշում և բուժում:
  • Միզաքարային հիվանդության (երիկամների, միզածորանների և միզապարկի քարերի) ախտորոշում ու բուժում։
  • Միզապարկի հիվանդությունների (հաճախամիզություն, դժվարամիզություն, անմիզապահություններ, գիշերամիզություն, միզապարկի գերզգայունություն, քաղցկեղ և բորբոքումներ) ախտորոշում և բուժում։
  • Թլպատում և առնանդամի այլ վիրահատություններ:
  • Տղամարդկանց անպտղության պատճառների ոչ վիրահատական և վիրահատական բուժում։
  • Սեռական ֆունկցիաների խանգարումների ախտորոշում և բուժում:
  • Երիկամների, շագանակագեղձի, միզապարկի և միզածորանի ուռուցքային հիվանդությունների ախտորոշում և բուժում։
  • Միզասեռական ինֆեկցիաների և բորբոքումների (ցիստիտ, պիելոնեֆրիտ, ուրեթրիտ, պրոստատիտ) ախտորոշում և բուժում։
Իզմիրլյան բժշկական կենտրոն

Անդամակցություն

Ծանոթացեք տեղական և միջազգային մասնագիտական ասոցիացիաների ցանկին, որոնց անդամակցում է բժիշկը: Այս տեղեկատվությունը ցույց է տալիս բժշկի կապը մասնագիտական հանրության հետ և ոլորտի զարգացումներին հետևելու նրա պատրաստակամությունը:

Հայկական ուրոլոգիական ասոցիացիա

Լիիրավ անդամ

Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիա

Լիիրավ անդամ

Միջազգային ուրոգինեկոլոգիական ասոցիացիա

Լիիրավ անդամ

Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիա

Լիիրավ անդամ

Ռուսաստանի ուրոլոգների հասարակություն

Լիիրավ անդամ

Գիտական աշխատանքներ

Բժշկի կողմից իրականացված հետազոտությունների և հրապարակված գիտական աշխատությունների ամբողջական ցանկ: Այս նյութերը ներկայացնում են բժշկագիտության մեջ կատարված ուսումնասիրությունները և գիտական ներդրումները:

2023Համահեղինակ

Adjustable slings versus other surgical methods in female stress urinary incontinence: a systematic review and meta-analysis

2021Համահեղինակ

Effectiveness of ultrasound-guided shockwave lithotripsy and predictors of its success rate in pediatric population: A report from a national reference center

2020Համահեղինակ

Modified shockwave propulsion lithotripsy improves the lower pole renal stone clearance

2020Համահեղինակ

[Characteristics and efficiency of extracorporeal shock wave lithotripsy in children using ultrasound guidance]

Աշխատանքային գործունեություն

Ամբողջական տեղեկատվություն բժշկի մասնագիտական կարիերայի, զբաղեցրած պաշտոնների և աշխատանքային փորձի վերաբերյալ: Այս բաժինն արտացոլում է մասնագիտական աճի ուղին և ձեռքբերումները բժշկության ոլորտում:

2017 – առ այսօր

Իզմիրլյան բժշկական կենտրոն

Ուրոլոգ

2017 – առ այսօր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոն

Ասիստենտ

2019 – 2024

Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն

Ուրոլոգ

2017 – 2020

Ցիտո բժշկական կենտրոն

Ուրոլոգ

2017 – 2020

Բանտարկյալների կլինիկա

Ուրոլոգ

2018 – 2020

ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն

Ուրոլոգ

2010 – 2014

36,6 դեղատների ցանց

Դեղագետ

Կրթություն

Ծանոթացեք բժշկի կրթական ուղուն և մասնագիտական որակավորումներին: Այս բաժինն արտացոլում է բժշկի գիտելիքների հիմքն ու անցած մասնագիտական կրթական ուղին:

2021 – 2025Վերապատրաստում

Ուրոգինեկոլոգիա

International Urogynecological Association

2015 – 2017Վերապատրաստում

Լապարոսկոպիկ ուրոլոգիայի դպրոց

2015 – 2016Վերապատրաստում

Ուրոգինեկոլոգիա

ՌԴ Մոսկվայի պետական բժշկական և ատամնաբուժական համալսարանի ուրոլոգիական կլինիկա

2012 – 2014Մագիստրոսի աստիճան

Մագիստրատուրա

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

2007 – 2012

Ընդհանուր բժշկության ֆակուլտետ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Օգտակար հղումներ

Այս բաժնում հավաքված են համացանցում բժշկին վերաբերող կարևոր նյութերի հղումները։ Այստեղ կարող եք գտնել բժշկի մասնագիտական գործունեությանը, հարցազրույցներին, տեսանյութերին վերաբերվող հղումներ, որոնք կօգնեն ավելի լայն պատկերացում կազմել բժշկի մասնագիտական գործունեության մասին։

Հեշտոցի պատերի իջեցումներ (արգանդի, միզապարկի, աղիների իջեցումներ)

Facebook

Ամենակարևորը անմիզապահության մասին

Youtube