Օֆլայն24-10-202609:30 - 18:00

ԱրմՊերիօ 2026

Թիրախային լսարան
Ընդհանուր պրոֆիլի ստոմատոլոգներՊերիօդոնտոլոգներԹերապևտ ստոմատոլոգներՕրթոպեդ-ստոմատոլոգներՕրթոդոնտներՎիրաբույժ ստոմատոլոգներԴիմածնոտային վիրաբույժներԿլինիկական օրդինատորներ
Տեսական կրեդիտներ6
Մասնակցության գումարը35.000 - 50.000
Մասնակիցների քանակը180

Պերիօդոնտոլոգիան /պարօդոնտոլոգիա/ ստոմատոլոգիայի արագ զարգացող ճյուղերից է: Ուսումնասիրում է ատամների և իմպլանտների շուրջ փափուկ և կարծր հյուսվածքների առողջ վիճակն ու ախտաբանությունը: Այժմ, հաշվի առնելով ատամների՝ իմպլանտներով փոխարինելու համաշխարհային տեմպերը, էլ ավելի է կարևորվում պերիօդոնտոլոգիայի լիարժեք ուսումնասիրումը՝ բնական ատամները հնարավորինս պահպանելու և հետագա բարդություններից խուսափելու համար: Ինչպես նաև իմպլանտների երկարակեցության համար էական է լնդի բավարար ծավալի վերականգնումը, որը ևս իրականացվում է Պերիօդոնտոլոգիայի արդի ուղեցույցների շնորհիվ:

«Արմ․Պերիօ․2026» Հայաստանի պերիօդոնտոլոգների Ասոցիացիայի տարեկան գլխավոր գիտական միջոցառումն է, որի ընթացքում ներկայացվող նյութը հիմնված է համաշխարհային ապացուցողական գրականության, հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրված հոդվածների, կլինիկական հետազոտությունների, ինչպես նաև դասախոսների բազմամյա կլինիկական փորձի վրա:

2026 թ.-ի գիտաժողովը պատիվ ունի հյուընկալելու համաշխարհային ճանաչում վայելող մասնագետների, ովքեր կիսվելու են իրենց կլինիկական փորձով և կատարելու են կարևոր շեշտադրումներ՝ բժիշկ-ստոմատոլոգների կլինիկական աշխատանքը հաջորդիվ բարելավելու ուղղությամբ:

ԱրմՊերիօ.2026ի ընթացքում քննարկվող թեմաները ընդգրկում են խոր ոսկրային դեֆեկտների դեպքում պերիօդոնտոլոգիայում ռեգեներացիոն եղանակների բացահայտումը, իմպլանտացիայի դեպքում guide-երի ընտրության նրբությունները, ինչպես նաև իմպլանտների շուրջ փափուկ հյուսվածքների ավելացման կարևորության մասին:

Գիտաժողովը մեծ հնարավորություն է ընձեռում շփվելու համաշխարհային փորձի հետ, ծանոթանալու պերիօդոնտոլոգիական տարբեր խնդիրների գիտահեն կլինիկական լուծումներին, ինչպես նաև ընդլայնելու մասնագիտական մտահորիզոնը:

Այս գիտելիքների հիման վրա էլ հետագայում կառուցվելու է տարբեր կլինիկական իրավիճակներում ճիշտ մոտեցում ցուցաբերելու հմտությունը:

Գրանցվելու համար լրացրեք հայտը

+37491708373
Մեսրոպ Մաշտոց 53, Երևան, Հայաստան
Մեսրոպ Մաշտոց 53, Երևան, Հայաստան

Քննարկվող թեմաներ և բանախոսներ

Կրիստինա Բադալյան լուսանկար
Հրավիրյալ բանախոս

Կրիստինա Բադալյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարոդոնտոլոգ, իմպլանտոլոգ և բերանի խոռոչի վիրաբույժ

Թեման՝

Խոր ոսկրային դեֆեկտների դեպքում պերիօդոնտոլոգիայում ռեգեներացիոն եղանակների էվոլյուցիան

Ելույթի սկիզբ՝10:00-12:00
Սպիրոս Վասիլոպուլոս լուսանկար
Հրավիրյալ բանախոս

Սպիրոս Վասիլոպուլոս

Պարոդոնտոլոգիայի ասիստենտ պրոֆեսոր, Աթենքի ազգային և Կապոդիստրիայի համալսարան Եվրոպական պարոդոնտոլոգիայի ֆեդերացիայի (EFP) նախագահ

Թեման՝

<span class="s6">Իմպլանտացիայի պարագայում </span><span class="s6">guide-երի կիրառումը: Առավելությունները և </span><span class="s6">թերությունները:</span>

Ելույթի սկիզբ՝12:30-14:30
Դարկո Բոժիչ  լուսանկար
Հրավիրյալ բանախոս

Դարկո Բոժիչ

Պարոդոնտոլոգիայի պրոֆեսոր, Զագրեբի համալսարան Եվրոպական պարոդոնտոլոգիայի ֆեդերացիայի (EFP) նախկին նախագահ

Թեման՝

Իմպլանտների շուրջը փափուկ հյուսվածքների կարևորությունը. ոսկրի ռեկոնստրուկցիաների ժամանակ արդյոք աուտոգեն ոսկրը դեռ ոսկե ստանդարտ է:

Ելույթի սկիզբ՝15:30-17:30