Բացառիկ հնարավորություն ռադիոլոգների համար. Ուլտրաձայնային ախտորոշման դասընթաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բժշկական Կենտրոնի սիմուլյացիոն կենտրոնում
Բացառիկ հնարավորություն ռադիոլոգների համար. Ուլտրաձայնային ախտորոշման դասընթաց մեր Սիմուլյացիոն կենտրոնում
Հայաստանում այսուհետ հասանելի է մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որը նախկինում հնարավոր էր միայն արտերկրի լավագույն կլինիկաներում։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի սիմուլյացիոն կենտրոնը, որն իր տեսակով եզակի է ողջ տարածաշրջանում, հրավիրում է մասնագիտական վերապատրաստման՝ կիրառելով գերժամանակակից US MENTOR սիմուլյատորը։
Սա պարզապես դասընթաց չէ, սա վիրտուալ իրականության միջոցով ձեռք բերվող անփոխարինելի փորձ է՝ առանց պացիենտի համար ռիսկի։
Հուլիս 14-21 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նախատեսվում է իրականացնել գերժամանակակից սիմուլյացիոն պլատֆորմների կիրառմամբ կրեդիտավորված դասընթաց՝
«Ուլտրաձայնային հետազոտության հիմնական հմտությունների ուսուցում US MENTOR սիմուլյացիոն սարքի միջոցով» թեմայով։
Ultrasound Mentor®-ը բարձրակարգ վիրտուալ իրականության սիմուլյատոր է, որը նախատեսված է տարբեր բժշկական ոլորտների համար՝ ապահովելով ուլտրաձայնային հետազոտության հմտությունների զարգացման համապարփակ լուծում։
Դասընթացը վարելու են սոնոգրաֆիստներ Նունե Հակոբջանյանը և Արսեն Բալայանը։
Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան՝ • Վարժվել և վստահություն ձեռք բերել արդյունավետ ուլտրաձայնային պատկերներ ստանալու մեջ • Նույնականացնել և հասկանալ օրգանների պատկերները • Ցուցադրել և գնահատել տարբեր ախտաբանական փոփոխություններ • Վարժվել ախտորոշիչ քայլերի հերթականությանը և կազմել զեկույցներ տարբեր վիրտուալ դեպքերի համար • Ցուցադրել համակարգված և ամբողջական ուլտրաձայնային զննման կարողություն
Թիրախային լսարան՝ Ռադիոլոգներ
Կրեդիտավորում Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Հրաման՝ 5966-Ա (30/09/2025)
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան՝
6 տեսական ՇՄԶ կրեդիտ 15 գործնական ՇՄԶ կրեդիտ
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-18:00)