Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Հայաստանի առողջապահական համակարգի առաջատարներից է՝ իր ծառայություններով, մասնագիտական ներուժով, արդի սարքավորումներով, նորարարական տեխնոլոգիաներով և հիմնանորոգված ենթակակառուցվածքներով։
ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կենտրոնը հիմնադրվել է 1977 թ.՝ միավորելով բժշկական ծառայությունների ամբողջական շղթան՝ կանխարգելումից մինչև վերականգնողական բուժում։
ԲԿ-ի կազմում ներառված են ավելի քան 20 մասնագիտացված բաժանմունքներ։
Բժշկական կենտրոնն ունի.
Պոլիկլինիկա, որը սպասարկում է Երևանի տասնյակ հազարավոր բնակիչների,
3-րդ մակարդակի ծննդատուն և նորածնային վերակենդանացման բաժանմունք,
Պետական բժշկական քոլեջ, որը միջին բուժաշխատողներ է պատրաստում ամբողջ հանրապետության համար։