Առողջության կենտրոններ

Մալաթիա Սեբաստիա առողջության կենտրոն

Մալաթիա-Սեբաստիա առողջության կենտրոնը ՀՀ ամենամեծ պոլիկլինիկական բժշկական հաստատություններից մեկն է, որն ապահովում է համապարփակ բուժօգնություն ավելի քան 100,000 բնակչության։ Կենտրոնում գործում են թերապևտիկ, մանկական, կանանց կոնսուլտացիա, դիսպանսեր, ուրոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, ռևմատոլոգիական և ալերգոլոգիական բաժանմունքներ։

Տեսնել ավելին

Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա

«Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ն սպասարկում է ավելի քան 36000 մեծահասակ բնակչության՝ տրամադրելով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն (ՀՀ կառավարության 318-Ն որոշում)։ Գործում են թերապևտիկ, նեղ մասնագիտական (սրտաբանական, նյարդաբանական, վիրաբուժական և այլն), ֆիզիոթերապևտիկ, ռեաբիլիտացիոն ծառայություններ, կանանց կոնսուլտացիա, իրականացվում են կանխարգելիչ զննություններ և պատվաստումներ։ Ախտորոշիչ ծառայությունները ներառում են ՈՒՁՀ, ռենտգեն, ԷՍԳ, ինչպես նաև լաբորատոր հետազոտություններ։ Առկա են նաև վճարովի ծառայություններ։

Տեսնել ավելին

Կարմիր Բլուր առողջության կենտրոն

Հիմնադրվել է 1965 թվականին։ Այն մինչև 2012 թվականը եղել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի կազմում։ 2012 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ կլինիկան դարձել է անկախ իրավաբանական անձ։ Բուժհաստատությունն ունի հետևյալ կաբինետները՝ Բժշկական ընդհանուր պրակտիկա, Մանկաբուժական ընդհանուր պրակտիկա, Մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, Գինեկոլոգիական, Մանկական գինեկոլոգիական, Ակնաբանական, Մանկական ակնաբանական, Սրտաբանական, Մանկական սրտաբանական, Ընդհանուր վիրաբուժական, Մանկական վիրաբուժական, Քիթ-կոկորդ-ականջաբանական, Մանկական քիթ-կոկորդականջաբանական, Նյարդաբանական, Մանկական նյարդաբանական, Ներզատաբանական, Մաշկաբանական, Վեներաբանական, Վարակիչ հիվանդությունների, Մանկական վարակիչ հիվանդությունների, ՈՒռուցքաբանական, Վնասվածքաբանական, Օրթոպեդիական, Ուրոլոգիական, Աղեստամոքսաբանական, Համաճարակաբանական, Անընկալունաբանական (իմունականխարգելիչ), Շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ), Կլինիկական դեղորայքային, Ֆունկցիոնալ ախտորոշիչ, Շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ, Ֆիզիոթերապեւտիկ (Էլեկտրաբուժում, Լուսաբուժում), Ճառագայթային ախտորոշիչ (Ռենտգենաբանական, ՈՒլտրաձայնային, Շարժական ուլտրաձայնային), Լաբորատոր-ախտորոշիչ (Կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), Բջջաբանական, Շճաբանական (սերոլոգիական))

Տեսնել ավելին