
Էմեռտէ քլինիք
EMERTÉ քլինիքը ժամանակակից ախտորոշիչ կենտրոն է: Այն հագեցած է Signa Pioneer ընկերության վերջին սերնդի 3 ՏԵՍԼԱ հզորությամբ մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆով, որն ապահովում է հետազոտություններ կատարելու լայն հնարավորություններ, պատկերի գերազանց որակ, հուսալիություն և էրգոնոմիկա: Այն հնարավորություն է տալիս իրականացնել հետազոտություններ տարբեր կլինիկական ոլորտներում, ներառյալ` նյարդաբանությունը և նյարդավիրաբուժությունը, ուռուցքաբանությունը, ուրոլոգիան և գինեկոլոգիան, անոթաբանությունը, աբդոմինալ և օրթոպեդիկ հետազոտությունները, ինչպես նաև ամբողջ մարմնի հետազոտությունը:
